ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.02.2020 | 00:06
Դու ա­ռողջ­նե­րին պետք չես, Տե՛ր, բնավ,
Կա­ղերն ու խու­լերն են դե­պի Քեզ վա­զում։
Ըն­դու­նի՛ր նրանց եր­թը ցա­վա­գին,
Գուր­գու­րիր նրանց վեր­քերն ա­րյու­նոտ։
Տու՛ր հա­մա­կերպ­վել ցա­վե­րին այդ լուրթ.
ՈՒ­լունք­ներ սար­քիր նրանց ար­ցուն­քից,
Կա­խի՛ր վզ­նե­րից,
Որ ա­մեն ան­գամ
Քո սուրբ խո­րա­նի առջև ծն­կե­լիս,
Լուռ խշխ­շա­ցող ար­ցունք­ներն ան­դուլ
Ա­պաշ­խա­րան­քի մաք­րու­թյուն բե­րեն:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ